BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Փոստանջյանն էլ չլինի, կորած են

Փոստանջյանն էլ չլինի, կորած են
08.09.2017 | 17:17

Շա՜տ յուրահատուկ ընդդիմություն ունենք: Խոսում են երկրորդական հարցերից, կարևորները մի կողմ թողնելով: ՈՒ ամենազավեշտալին այն է, որ ակտիվ են ոչ թե խորհրդարանական կամ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, այլ քաղաքային, այն է` տեղական ինքնակառավարման օղակում հայտնված ընդդիմության ներկայացուցիչները: ՈՒ դեռ զարմանում ենք, թե ինչու են այսօր օրակարգ բերել ոչ թե իշխանության գլխավոր ախտերը, այլ ասենք, փողոցների անվանափոխության հարցը: Քաղաքապետարանի ավագանին, բնականաբար, այդպիսի օրակարգ պետք է ունենար: Այլ հարց է, որ հետ է մնում քաղաքական ընդդիմությունը, նրանք դեռ ամառային հանգստից կարծես չեն վերադարձել: Չնայած մեծ հաշվով այս առումով լուրջ ակնկալիքներ կրկին չպետք է ունենալ: Ավելին, այս հարցում էլ քաղաքային ավագանին առաջ է անցնում:


«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ իր «ձևաչափից» դուրս չի գալիս: Այսօր կրկին քաղաքական հայտարարությունների ժանրում էր` լինելով ընդամենը ավագանու փոքրաթիվ ուժի ղեկավար: «Մեր գործունեությունն է լինելու տապալել գործող իշխանությունը՝ հիմնահատակ քանդելով: Շուտով այդ մասին դուք նույնպես տեղեկացված կլինեք»,- ասել է Փոստանջյանը` հավելելով, որ իշխանությունը տապալելու համար հարկ չկա սպասել մինչև 2018-ը: Ավագանու անդամն անգամ մեթոդներ է մատնանշում, թե ինչպես հասնել իշխանափոխության: «Մենք ամեն օր պետք է փողոցում լինենք, շփվենք մեր քաղաքացիների հետ: Բոլոր քաղաքացիները պետք է ներգրավված լինեն քաղաքական գործընթացների մեջ: Ինչպես պետք է դա անենք՝ դա լինելու է տեսանելի, մենք դա անելու ենք ուղիղ եթերների միջոցով: Մենք ուղիղ եթերներով փորձելու ենք մեր հանրությանը քաղաքականացնել: Ոչ թե մի քաղաքական ուժ պետք է դա ներկայացնի, այլ ողջ հանրությունը պետք է իր կազմակերպված քաղաքական հայտը ներկայացնի: Մեր հանրությունը պետք է դառնա գործոն, ինչպես 88-ին էր»,- նշել է տիկինը:


Այլ հարց է, թե որքան իրատեսական է այս սցենարը, բայց գոնե ընդդիմության ամայի օրակարգում քաղաքական հայտարարություն է հնչում: Իհարկե, Փոստանջյանն իր կարգավիճակը մի քիչ խառնել է, քաղաքապետարանի հարթակը շփոթել ԱԺ ամբիոնի հետ, բայց գոնե ընդդիմադիր քաղաքական հայտարարություններ են հնչում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ